«Կոմոյի» կիսապաշտպան Դելե Ալին հայտարարությամբ է հանդես եկել Ա Սերիայի 29-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղում (1:2) վերջին երկու տարվա ընթացքում իր առաջին խաղում դաշտից հեռացվելուց հետո: Ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել «Բեշիքթաշի» կազմում 2023 թվականի փետրվարի 26-ին («Անթալյասպորի» հետ ոչ-ոքի՝ 0:0):
«Այս երկու տարիներից հետո ես պատրաստվում էի ինչ-որ կերպ հայտարարել խաղադաշտ վերադառնալուս մաիսն, բայց կնախընտրեի, որ դա գոլով լիներ։ Բայց, միևնույն է, հաճելի է վերադառնալ», — գրել է Ալին սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել հանդիպման 81-րդ րոպեին, իսկ ընդամենը 10 րոպե անց կարմիր քարտ է ստացել. ֆուտբոլիստը կոպիտ է խաղացել «Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի դեմ։
Դելե Ալին «Կոմոյի» հետ պայմանագիր է կնքել 2025 թվականի հունվարի 19-ին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ալիի վերջին ակումբը եղել է «Էվերթոնը»: Նա նաև 37 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։