Ավարտվել է բրազիլական Պաուլիստայի քառորդ եզրափակչի «Սանթոս»-«Ռեդ Բուլ Բրագանտինո» հանդիպումը։ Խաղը կայացել է Սանթոսի «Վիլա Բելմիրո» մարզադաշտում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Խփած գնդակներով աչքի են ընկել Ժոաո Շմիդտը և աստղային հարձակվող Նեյմարը: Վերջինս հանդիպման 9-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով դարձել է գոլի հեղինակ: ։
Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից» է վերադարձել «Սանթոս»: Ակումբի կազմում իր առաջին վեց խաղերում նա արդեն խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: