Մարտի 2-ին Երևանում տեղի կունենա Կիոկուշին կարատեի «Գրան Պրի 2025» միջազգային մրցաշարը, որը կանցկացվի տղաների, աղջիկների, պատանիների, կանանց և տղամարդկանց միջև կումիտե և կատա մրցաձևերում:
Մրցումները կանցկացվեն «Դինամո» մարզահամալիրում: Մեկնարկը ժամը՝ 10:00-ին: Մուտքն ազատ Է:
Միջազգային մրցաշարին 9 պետության շուրջ 300 մարզիկներ կմասնակցեն: Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն առաջիկայում կմասնակցի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: