«Սանթոսի» նախագահ Մարսելո Տեյշեյրան մեկնաբանությամբ է հանդես եկել թիմի հարձակվող Նեյմարի ապագայի վերաբերյալ:
«Նեյմարի գալուց հետո ակումբն ավելի շատ երկրպագուներ ունի: Մեր բոլոր ֆինանսական նպատակները կկատարվեն։
Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կշարունակենք համագործակցությունը մինչև Աշխարհի առաջնությունը»,- Տեյշեյրայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ այս ձմռանը Նեյմարը լքել է «Ալ-Հիլալը» և վերադարձել հարազատ ակումբ։