«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը հույս է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ ապագայում կլքի մադրիդյան գրանդը։
«Որպես «Բարսելոնայի» երկրպագու՝ հուսով եմ, որ Վինիսիուսը կընդունի Սաուդյան Արաբիայի առաջարկը։ Նրա հեռանալը լավ նորություն կլինի մեր ակումբի համար»,- Ժոան Գասպարի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը, որը 2000-2003 թվականներին զբաղեցրել է կատալոնական գրանդի նախագահի պաշտոնը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» կազմում անցկացրած 32 խաղերում դարձել է 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: