Պաուլիստայի առաջնության 11-րդ տուրում «Սանթոսը» 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ագուա Սանտայի» նկատմամբ։ Հանդիպումը կայացել է Սանթոսի «Վիլա Բելմիրո» մարզադաշտում։
Գոլեր են խփել Տաչանոն, Գիլերմեն և Նեյմարը, որը վերադարձել է հարազատ ակումբ։ Աստղային հարձակվողը 14-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը, ինչպես նաև գոլային փոխանցում է կատարել։ Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Նետինյոն։
Այս հանդիպումը նշանակալից էր Նեյմարի համար. սրանք նրա առաջին արդյունավետ գործողություններն էին Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից» «Սանթոս» վերադառնալուց հետո:
Ավելի վաղ «Ալ-Հիլալը» հայտարարել էր Նեյմարի հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։ Ֆուտբոլիստը սաուդյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականին, սակայն վնասվածքների պատճառով անցկացրել է ընդամենը յոթ հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է, որտեղ նա խաղացել է 2009-ից 2013 թվականներին: Այս ընթացքում նա անցկացրել է 225 հանդիպում և խփել 136 գոլ բոլոր մրցաշարերում։ Նա նաև դարձել է ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: