«Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի նորեկ Ջիմի Բաթլերին։
Փոքր հարձակվողը Կալիֆորնիան ներկայացնող թիմի կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։ Ինչպես խոստովանել է «Գոլդեն Սթեյթի» նորեկը, իր մարզաշապիկի համարն ընտրել է երկու ֆուտբոլիստների՝ բրազիլացի Նեյմարի և ֆրանսիացի Պոլ Պոգբայի պատվին։
Բաթլերն այս մրցաշրջանում NBA-ում մասնակցել է 25 խաղի՝ միջինը վաստակելով 17 միավոր, կատարելով 5,2 անդրադարձ և 4,8 արդյունավետ փոխանցում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջիմիի նորամուտը «Գոլդեն Սթեյթի» կազմում կարող է կայանալ առաջիկա շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին: