Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան կրկին վնասվածք ստացել։ Այս մասին հայտնում է մադրիդյան գրանդի պաշտոնական կայքը։
32-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի ազդրի մկանի վնասվածք։ Ըստ ինսայդեր Խոսե Լուիս Սանչեսի՝ Ալաբայի ապաքինման համար կպահանջվի 2-3 շաբաթ։
Հիշեցնենք, որ Ալաբան թիմի հետ սկսել էր մարզվել 2024 թվականի վերջին՝ խաչաձև կապանների պատռվածքից ապաքինվելուց հետո։