Մադրիդի «Ռեալը» հերթական անգամ կորցրեց ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբային։ Ինչպես հաղորդում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը, 32-ամյա խաղացողը նոր վնասվածք է ստացել։
Ալաբայի մոտ ախտորոշվել է աջ ազդրի ադուկտոր մկանի վնասվածք։ Առաջիկայում ավստրիացին նոր բուժզննում կանցնի, որի արդյունքներով կորոշվի նրա ապաքինման ժամկետները։
Հիշեցնենք, որ խաղացողը երկար ժամանակ բացակայում էր ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով:
Պաշտպանը հիմնական խումբ էր վերադարձել 2024 թվականի վերջին։ Ալաբան «Ռեալում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:




























































