Մադրիդի «Ռեալը»՝ համագործակցելով Generation Schools կրթական ցանցի հետ, հիմնում է իր առաջին ակադեմիան Հարավային Աֆրիկայում: Ակադեմիա կընդունվեն 6-ից 17 տարեկան երեխաներ և դեռահասներ:
Առաջին մասնաճյուղը կգործարկվի Քեյփթաունում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակում կբացվի մեկ այլ մասնաճյուղ՝ Յոհանեսբուրգում:
Ակադեմիան առաջարկում է ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ «Խաղացող», «Խաղ» և «Մտածողություն»: Ծրագիրը ներառում է ֆիզիկական, տեխնիկական, տակտիկական և հոգեբանական պատրաստվածություն, մրցակցություն, ինչպես նաև «Ռեալի» հիմնական արժեքները:
Ակադեմիան կստեղծի երեք թիմ, որոնք արդեն այս մրցաշրջանում կմասնակցեն Տեղական ֆուտբոլային ասոցիացիայի (LFA) խաղերին:
Ակադեմիայի ղեկավարն է «Ռեալի» հիմնադրամի տեխնիկական տնօրեն Ալբերտո Խիմենեսը, ով ունի 20 տարվա մարզչական փորձ և UEFA Pro լիցենզիա: