«Սանթոսը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի սան, հարձակվող Նեյմարը վերադարձել է ակումբ։
Բրազիլական ակումբը հրապարակել է տեսանյութ, որտեղ 32-ամյա ֆուտբոլիստը խոսում է «Սանթոսի» կազմում կրկին հանդես գալու ուրախության մասին։ Նա նաև նշել է, որ մտադիր է հարգել «Սանթոսի» նախկին հարձակվող Պելեի ժառանգությունը։
Eu vou, mas eu volto. #ThePrinceIsBack pic.twitter.com/2uTxDgYk1M
— Santos FC (@SantosFC) January 31, 2025
Նեյմարը «Սանտոսի» հիմնական թիմում խաղացել է 2009-ից 2013 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում 225 հանդիպման, խփել 136 գոլ և կատարել 64 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի ներկայացրած տեղեկատվության՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։