ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում իր թիմի հավանական մրցակիցների մասին հարցին։
«Սա մարտահրավեր է, մենք պետք է ընդունենք այն: Մենք պատրաստ ենք խաղալ ցանկացածի հետ։ Մենք լավագույնս կպատրաստվենք մեր մրցակիցների դեմ հանդիպմանը»,- ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ փարիզցիները լիգայի փուլում զբաղեցրեցին 15-րդ հորիզոնականը և չկարողացան միանգամից դուրս գալ փլեյ-օֆֆ։ Անցումային փուլում ՊՍԺ-ն կհանդիպի «Բրեստին» կամ «Մոնակոյին»։
Անցումային փուլը հաղաթահարելու դեպքում ՊՍԺ-ն 1/8-րդ եզրափակիչում կարող է հանդիպել «Բարսելոնայի» կամ «Լիվերպուլի» հետ:


























































