«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բրազիլական «Սանթոսում»:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Նեյմարի վերադարձը «Սանթոս» այժմ անխուսափելի է, քանի որ կողմերի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Այս շաբաթ պաշտոնական քայլեր կհետևեն «Ալ-Հիլալի» հետ գործարքը վերջնական տեսքի բերելու և փաստաթղթերը վերանայելու համար:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Սանթոսում» հանդես է եկել մինչև 2013 թվականը, որտեղից տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: