«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին պահեստայինների նստարանից հետևել է, թե ինչպես է թիմը ջախջախում «Վալենսիային» (7-1):
Մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստվում էր խաղաժամանակ տրամադրել 20-ամյա ֆուտբոլիստին, սակայն նա հրաժարվել է՝ մտահոգություն դրսևորելով իր թիմակցի նկատմամբ, ով ավելի շատ խաղային պրակտիկայի կարիք ունի։
«Ինձ դուր եկավ, թե ինչպես Գավին իրեն պահեց այս երեկո: Ես ուզում էի, որ նա փոխարինման դուրս գա վերջին 15 րոպեներին, բայց նա ինձ ասաց. «Մարզիչ, խաժամանակ տուր Պաբլո Տորեին»:
Սա գեղեցիկ ժեստ էր: Ես սիրում եմ Գավիին, շատ հաճելի էր դա լսել», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։