UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը MMA-ի հայտնի ինսայդեր Արիել Հելվանիին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է մի քանի մենամարտ անցկացնել՝ կրկին տիտղոսային մենամարտ ստանալու համար։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ տիտղոսային մենամարտ ստանալ։ Պատրաստ եմ մենամարտել Մայքլ Չենդլերի և Չարլզ Օլիվեյրայի հետ։ Երկուսի հետ էլ պատրաստ եմ պայքարել 5 ռաունդ»,- նշել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել էր, որ Արմանը վերադարձից հետո տիտղոսային մենամարտ չի ստանա։