Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն. ինսայդեր Մատեո Մորետոն հայտնում է, որ բրազիլացին շատ մոտ է թիմին միանալու, որտեղ նա սկսել է իր կարիերան։
Նշվում է, որ 32-ամյա հարձակվողի վարձակալության շուրջ բանակցությունները «Ալ-Հիլալի» հետ ավարտական փուլում են:
Սաուդյան ակումբի կազմում Նեյմարը մեկուկես տարվա ընթացքում առաջնությունում անցկացրել է 3 հանդիպում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան «Չիկագոն» ևս հետաքրքրված է Նեյմարի ծառայություններով։