«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Բրունո Միշելի հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
25-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք բրազիլական ակումբների կազմում, ինչպիսիք են «Ֆիգեյրենսեն», «Պոնտե Պրետան», «Բոտաֆոգոն», «Գուարինին», «Սանտու-Անդրեն» և «Սան Բերնարդուն», ինչպես նաև Սաուդյան Պրո Լիգայի «Օհոդում»։
Ֆուտբոլիստը «Ուրարտուին» է միացել «Ֆիգեյրենսե» ակումբից, որի կազմում 2020 թվականին դարձել է Մինեյրո 1 լիգայի չեմպիոն։