Հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակներում պետք է կայանար թեթև քաշային կարգի տիտղոսային ռևանշն Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մասնակցությամբ։
Այսօր՝ հունվարի 17-ին կշռման արարողությանը մասնակցել է միայն Իսլամ Մախաչևը։ Ծառուկյանը չի ներկայացել կշռման արարողությանը։ Պաշտոնական տեղեկություններով՝ Արմանը մեջքի վնասվածք է ստացել քաշ գցելու ժամանակ։
Hustle MMA-ի շոուի հաղորդավար Ադամ Զուբայրաևի հաղորդմամբ էլ՝ Արմանին բժիշկներն են արգելում մենամարտել։
UFC-ն պաշտոնապես հայտարարեց, որ Իսլամ Մախաչևի հետ կմենամարտի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։
Arman Tsarukyan is out of his #UFC311 fight with Islam Makhachev due to injury. According to our sources, the UFC is working on a replacement fight for Makhachev, with Renato Moicano among the options.. FOLLOW FOR UPDATES. pic.twitter.com/XAQkQjmSaj
— Red Corner MMA (@RedCorner_MMA) January 17, 2025