Չնայած «Յուվենտուսի» և այլ ակումբների հետաքրքրությանը, «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի հեռանա կատալոնական ակումբից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի մարզական տնօրեն Դեկուի հետ հանդիպումից հետո Արաուխոն փոխել է իր որոշումը հեռանալու մասին:
Ավելին, մոտ ժամանակներս ուրուգվայցի ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ։ Սակայն կողմերը դեռ պետք է քննարկեն նոր պայմանագրի վերջնական մանրամասները։
Արաուխոն ծանր վնասվածքի պատճառով բաց թողեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը, և խաղադաշտ վերադարձավ Copa del Rey-ի խաղարկության «Բարբաստրոյի» դեմ խաղում (4:0): Դրանից հետո նա անցկացրել է ևս մեկ հանդիպում՝ փոխարինման դուրս գալով Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում (2։5):