«Ատլետիկոյի» նախկին պաշտպան Ֆիլիպե Լուիսը, որը ներկայումս հանդես է գալիս «Ֆլամենգոյի» կազմում, պատմել է՝ ինչու երբեք չի խնդրել Լիոնել Մեսսիին փոխանակվել մարզաշապիկներով։
«Միշտ նրան համընթաց էի գնում՝ փորձելով կանգնեցնել նրան, բայց նա երբեք գլխի չընկավ։ Հիանում եմ Մեսսիի խաղով։
Երբեք չեմ խնդրել նրա մարզաշապիկը, որովհետև դուրս եմ գալիս խաղադաշտ ոչ նրա համար, որ ասեմ խաղացել եմ նրա դեմ։
Բոլորը գիտեն իմ կարծիքը Մեսսիի մասին։ Նրանով կարելի է միայն հիանալ, որովհետև հայտնի չէ՝ քանի տարի, տասնամյակ կպահանջվի ևս մեկ նման խաղացողի ի հայտ գալու համար։
«Ոսկե գնդակը» միայն Մեսսիին պիտի հանձնեն»,- Լուիսի խոսքերն է փոխանցում Marca-ն։