41-ամյա իսպանացի մասնագետ Կարլոս Կորբերանը գլխավորել է «Վալենսիան»՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը: Այս մասին հայտնել է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Վերջին երկու տարիներին Կորբերանը գլխավորում էր Չեմպիոնշիփում հանդես եկող «Վեսթ Բրոմվիչը»: Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Վալենսիան» ձեռք է բերել Կորբերանի պայմանագիրը «Վեսթ Բրոմվիչից»՝ վճարելով մոտ երեք միլիոն եվրո։
Դեկտեմբերի 23-ին «Վալենսիան» պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Ռուբեն Բարախային, ով թիմին թողեց Լա Լիգայի նախավերջին՝ 19-րդ տեղում՝ 17 խաղից հետո վաստակելով ընդամենը 12 միավոր։
Հունվարի 3-ին «Վալենսիան» կանցկացնի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հետաձգված խաղը՝ մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ։