Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հստակ սահմանել է ապագայի իր ծրագրերը, հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ մասնագետն այս ընթացքում մերժել է մեծ թվով առաջարկներ, քանի որ պատրաստ է աշխատել միայն Մադրիդի «Ռեալում» կամ Ֆրանսիայի հավաքականում։ Սակայն Զիդանը հասկանում է, որ այժմ գրեթե անհնար է վերադառնալ Մադրիդ, կամ գլխավորել «եռագույնների» հավաքականը։
Հիշեցնենք, որ 52-ամյա մասնագետն արդեն երկու անգամ գլխավորել է «արքայական» ակումբը (2016-2018 և 2019-2021 թվականներին)։