«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ասել է, որ կատալոնական ակումբում չպետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք չեն ցանկանում նվաճել բոլոր գավաթները, որոնց համար պայքարում է թիմը։
«Եթե խաղում ես «Բարսելոնայում», ապա պետք է մտածես ամեն ինչ հաղթելու մասին։ Եթե այդպես չես կարծում, ուրեմն սխալ թիմում ես»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։