«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը համոզել են հարձակվող Էրլինգ Հոլանդին ընտրել «Բարսելոնան» որպես՝ ապագա ակումբ, այլ ոչ թե «Ռեալը»։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գվարդիոլան և Գյունդողանը նշել են, որ կատալոնական ակումբում նորվեգացի ֆուտբոլիստը կարող է դառնալ թիմի գլխավոր աստղը, մինչդեռ «սերուցքայինների» ճամբարում նա կլինի պարզապես օգտակար խաղացող։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ թե՛ «Բարսելոնան», թե՛ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են Հոլանդի ծառայություններով, ում պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։