Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Ժիրոնայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո խոսել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի առողջական վիճակի մասին:
21-ամյա անգլիացին, ով հանդիպման առաջին գոլի հեղինակն էր, վնասվածք է ստացել և փոխարինվել 61-րդ րոպեին:
«Ջուդի հետ ամեն ինչ կարգին է, նա խաղադաշտ դուրս կգա «Ատալանտայի» հետ խաղում, քանի որ լուրջ բան չկա»,- իտալացու խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































