«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա աստղային կիսապաշտպան Կևին դե Բրույնեն որոշել է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է El Gol Digital-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դե Բրույնեն մեծ հետաքրքրություն է ներկայացնում սաուդյան ակումբների համար, սակայն բելգիացին ինքը ցանկանում է մնալ Եվրոպայում։ «Բարսելոնան» պատրաստ է օգտվել դրանից և նրան պայմանագիր կառաջարկել 2025 թվականի ամռանը։ Ինքը՝ դե Բրույնեն, նույնպես շահագրգռված է աշխատել Հանս-Դիտեր Ֆլիկի գլխվորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Կևինը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 33-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: