«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշի ծառայություններով, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ լատալոնական ակումբը շվեդին համարում եբ Ռոբերտ Լևանդովսկու իդեալական փոխարինող։ Նշվում է, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը պատրաստ է հաջորդ ամառ վճարել Գյոկերեսի համար պահանջվող 70 միլիոն եվրոն, իսկ հետո նրան վարձավճարով թողնել «Սպորտինգում», մինչև Լևանդովսկու պայմանագրի ժամկետի ավարտը: Այսպիսով, «Բարսելոնա» վերադառնալուց հետո լիսաբոնի ներկայիս աստղն այլևս ստիպված չի լինի մրցել լեի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «առյուծերի» կազմում մասնակցել է 19 հնդիպման՝ դառնալով 24 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Շվեդ գոլահարի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և այլ թոփ-ակումբներ։