«Բարսելոնայի» դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենն ակումբի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ՝ խոսելով իր վերականգնման ընթացքի մասին։
«Բարսելոնայի» 15 համարը պայքարում է ձախ ոտքի աքիլեսյան ջիլերի վնասվածքից վերականգնվելու համար։ «Սյուդադ Էսպորտիվայում» տված հարցազրույցի ժամանակ դանիացին նշել է, որ առաջընթաց է զգում իր վերականգնողական աշխատանքներում։
«Հաջորդ քայլս կլինի տարբեր շարժումներում վստահություն և հարմարավետություն զգալ սկսելը։ Հուսով եմ, որ շատ շուտով խաղադաշտ դուրս կգամ։ Հաճույք չեմ ստանում այս ընթացքից, սակայն անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է շարք վերադառնամ»,- դանիացու խոսքերն է մեջբերում «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։