Հանսի Ֆլիկը շատ հաջող է սկսել մրցաշրջանը, և «Բարսելոնայի» շատ երկրպագուներ ցանկանում են մարզչին երկար տարիներ տեսնել ակումբի ղեկին: Բայց գերմանացի մասնագետը կարծես այլ ծրագրեր ունի։
«Սելտայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հանսի Ֆլիկին հարցրել են՝ արդյոք նա նախատեսում է մարզել «Բարսելոնան» ևս 10 տարի։
«Ես չեմ կարող կանխատեսել ապագան: 10 տարի՞․․․ Պետք է սպասել, և որոշ ժամանակ անց կտեսնենք: Չեմ կարծում, որ կարող եմ այդքան երկար մնալ այստեղ։
Ես չորս թոռ ունեմ, և նրանք ավելի շատ ժամանակի են արժանի, հիմա, այլ ոչ այն ժամանակ, երբ ես 70 տարեկան կդառնամ»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը։