«Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը, որն այս պահին վարձավճարով հանդես է գալի «Նյուքասլում», խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում ֆուտբոլիստների մասնակցության մասին.
«Երբ արթնացա առավոտ և տեսա Կառավարության մարդկանց մեկնաբանությունները, զգացի, որ ֆուտբոլիստների առջև ծառացած ինչ-որ բան կա: Այս խոսակցությունները կային նաև այն ժամանակ, քանի դեռ ֆուտբոլից դուրս մարդիկ չէին սկսել մեկնաբանել այս ամենը: Ես հեռախոսով խոսել եմ Ջորդան Հենդերսոնի հետ: Նա ամեն ինչ անում է ինչ-որ բանի հասնելու համար:
Պետք չէ, որ մարդիկ, ովքեր ֆուտբոլից հեռու են, փորձեն խորհուրդներ տալ խաղացողներին, թե ինչպես նրանք ծախսեն իրենց գումարները: Ես սա տարօրինակ եմ համարում: Ես կարող եմ խոսել միայն իմ մասին ու ես խնդիր չունեմ վճարելու իմ աշխատավարձից այն մարդկանց, ովքեր առաջնագծում պայքարում են վարակի դեմ, ինչպես նաև նրանց, ովքեր տուժել են տեղի ունեցածից»,-ասել է Ռոուզը: