Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում մնալու կամ չմնալու շուրջ շարունակվող խոսակցությունները կարծես թե ստացան իրենց տրամաբանական ավարտը։
Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ իսպանացին պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Բայց ինչո՞ւ նա այսքան երկար ժամանակ չէր կայացնում այդ որոշումը։
Ինչպես կարծում է Manchester Evening News-ը, այս հարցում մեծ դեր է խաղացել Թոմաս Տուխելի՝ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելը։ Գվարդիոլան, Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո, իրականում առաջարկ է ստացել գլխավորել «երեք առյուծներին», բայց չէր կարող անվերջ սպասել։ Միևնույն ժամանակ, աղբյուրը ենթադրում է, որ Գվարդիոլան դեռ ուժ ու էներգիա ունի, որպեսզի ավելի վառ ներկայանա «Մանչեսթեր Սիթիում»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն մտադիր է պայքարել Բրազիլիայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար՝ հետագայում Պեպին հրավիրելով «Սելեսաոյի» գլխավոր մարզիչի պաշտոնին։