Ազգերի լիգայի մրցաշարի 5-րդ տուրի շրջանակում B լիգայի երկրորդ խմբի խաղում Անգլիաի հավաքականն արտագնա խաղում հաղթեց Հունաստանի ընտրանուն 3-0 հաշվով։ Անգլիացիների կազմում խփեցին Օլի Ուոթքինսը և Կուրտիս Ջոնսը, ով իր առաջին խաղում առաջին գոլը խփեց հավաքականի կազմում․ ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Վլահոմիդոսը։
Զուգահեռաբար ընթացող խաղում Իռլանդիայի ընտրանին սեփական հարկի տակ հաղթեց Ֆինլանդիային 1-0 հաշվով։
Այսպիսով՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Անգլիան և Հունաստանն ունեն 12-ական, Իռլանդիան՝ 6 միավոր, իսկ ֆինները դեռ միավոր չեն վաստակել։
Ֆինլանդիան հաջորդ խաղարկությունում հանդես կգա C լիգայում, Անգլիան ու Ֆինլանդիան ապահովեցին փլեյ-օֆֆի ուղեգիր, սակայն առաջին տեղի ճակատագիրը կորոշվի վերջին փուլում։ Նշենք, որ առաջին տեղը զբաղեցրած թիմը ստանում է A լիգայի ուղիղ ուղեգիր։