Արաբական ակումբները ակտիվորեն շարունակում են հետաքրքրվել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի ձեռքբերմամբ։ Այս մասին հայտնում է Defense Central-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Սերուցքայինները» ցանկանում են երկար տարիներ պահել Վինիսիուսին թիմում։ Մադրիդցիները պատրաստ կլինեն վաճառել ֆուտբոլիստին միայն մեկ պայմանով, եթե Վինիսիուսն ինքը դա խնդրի։
Նշվում է, որ արաբական ակումբները պատրաստ են 24-ամյա խաղացողի համար վճարել ռեկորդային 250 միլիոն եվրո հրաժարագին։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։