Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Ռուբինի» հետ խաղում տհաճ միջադեպ է տեղի ունեցել «Կրասնոդարի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովի հետ։ Խաղը կայացել է Կազանում։ Հանդիպման ընթացքում հյուրերի հանդերձարանում Սմոլովի պահարանից անհետացել է 7-8 մլն ռուբլի արժողությամբ ժամացույց, հայտնում է Sport Express-ը։
Մարզադաշտի աշխատակիցները դիտել են տեսախցիկների տեսագրությունները, սակայն այն ցույց է տվել միայն հանդերձարանի մուտքը: Ոչ մի կասկածելի բան չի նկատվել։
Հիշեցնենք, որ Կազանում կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ «Կրասնոդարը» ևս մեկ գոլ խփել է վերջին րոպեներին, սակայն մրցավար Սերգեյ Կարասևը չեղարկել է այն՝ դիտելով տեսանյութի կրկնությունը։ Հենց «Ռուբինի» հետ խաղում է ընդհատվել «Կրասնոդարի»՝ 11-խաղյա հաղթական շարքը ՌՊԼ-ում, որը տևել է շուրջ երեք ամիս։