Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 11-ին մեկնել էր Խորվաթիա, որտեղ այս օրերին մասնակցելու է ՈՒԵՖԱ 2024/25թթ. Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի մրցաշարին: Առաջին մրցափուլում նոյեմբերի 13-ին Հայաստանի Մ-19 հավաքականը հանդիպեց Խորվաթիայի Մ-19 ընտրանուն և պարտվեց 0:4 հաշվով։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստան Մ-19 – Խորվաթիա Մ-19՝ 0:4 (0:2)
Խորվաթիա, Կարլովաց, «Բրանկո Չավլովիչ-Չավլեկ» մարզադաշտ
Մրցավար՝ Միգել Նոգեյրա (Պորտուգալիա)
Գոլերը՝ Բրունո Դուրդով 9’, Ֆիլիպ Ժիվկովիչ 31’, Անտոնիո Բաժդարիչ 53’, 60’ (Խորվաթիա)
Հայաստան Մ-19
1. Հայկ Ղազարյան, 2. Ալյոշա Խաչատրյան, 3.Արթուր Միխայելյան, 5. Պետիկ Մանուկյան (ա),
7. Դավիթ Հարությունյան, (19. Սուրեն Կիրակոսյան, 87’), 8. Գագիկ Սիմոնյան, (14. Սամսոն Հակոբյան, 61’), 9. Արթուր Ղարիբյան, (17. Արթուր Ասկարյան, 73’), 10. Դավիթ Ղիասյան, (16. Դավիթ Բաթոյան, 61’), 11. Նարեկ Հովհաննիսյան, 18․ Գարի Գրիգորյան, (6. Արման Առաքելյան, 46’) 20. Հրաչյա Սարգսյան,
Պահեստայիններ՝ 12. Արսեն Չաթոյան, 4. Խոսրով Ղազարյան, 13. Կարեն Հովակիմյան,
Գլխավոր մարզիչ՝ Վահագն Մինասյան