«Բարսելոնան» պատրաստվում հաջորդ ամառ Ռոբերտ Լևանդովսկուն այլընտրանք գտնել: Կատալոնական ակումբն ունի մի քանի թեկնածու։
Ըստ El Nacional-ի, կատալոնական ակումբը դիտարկում է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահիվիչի թեկնածությունը։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված են նաև ԱՊԼ-ում։
Ավելի վաղ A Bola-ն հայտնել էր, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն արդեն բանակցություններ է վարել «Սպորտինգի» հետ՝ թիմի լավագույն ռմբարկու Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերի շուրջ։ Նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ ունի 60-70 միլիոն եվրոյով տրանսֆերի փոխհատուցման տարբերակ: Բացի «Բարսելոնայից», ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը կգլխավորի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, ինչպես նաև «Արսենալը», «Միլանը» և «Յուվենտուսը»։
«Բարսելոնայի» ղեկավարությունն իր տեսադաշտում ունի ևս երկու տարբերակ։ Խոսքը «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդի և «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի մասին է։