Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքում գրեթե 1․1 միլիոն մարդու առցանց հերթ է կուտակվել, որոնք ցանկանում են ձեռք բերել «էլ կլասիկոյի» տոմսեր։
«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Մադրիդյան ակումբի մարզադաշտը կարող է տեղավորել ընդամենը 81 հազար հանդիսատեսի։
Նշենք, որ սա կլինի առաջին «կլասիկոն», որին կմասնակցի «սերուցքայինների» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։