«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ, 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին Բոլիվիայի հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո մեկնաբանել է իր ապագան ազգային հավաքականի կազմում։
«Ես ազգային հավաքականի համար ժամկետներ չեմ սահմանում: Ես պարզապես ուզում եմ հաճույք ստանալ և զգալ մարդկանց սերը, քանի որ գիտեմ, որ դրանք կարող են լինել իմ վերջին հանդիպումները: Ցանկանում եմ տարին լավ ավարտել ու քայլ առ քայլ առաջ գնալ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի հավաքականի հետ ԱԱ-2026-ի որակավորման 10-րդ փուլի խաղում Լիոնել Մեսսին դարձել էր հեթ-տրիկի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ Արգենտինաին 6:0 հաշվով հաղթանակ էր տարել:
Ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականում է հանդես գալիս 2005 թվականից։ Ազգային հավաքականի կազմում Մեսսին դարձել է 2022 թվականի աշխարհի չեմպիոն: