Հարավային Ամերիկայի 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 10-րդ տուրում Արգենտինայի հավաքականն ընդունել է Բոլիվիայի հավաքականին և 6։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:
Հաղթողների կազմում հեթ-տրիկ է հեղինակել Լիոնել Մեսսին, գոլերի հեղինակ են դարձել Լաուտարո Մարտինեսը, Խուլիան Ալվարեսը և Տիագո Ալմադան։
Նշենք, որ Մեսսին նաև երկու գոլային փոխանցում է կատարել:
Արգենտինան 10 հանդիպումից հետո ունի 22 միավոր և գլխավորում է 2026 թվականի CONMEBOL-ի աշխարհի առաջնության որակավորման աղյուսակը։ Բոլիվիայի հավաքականը 12 միավորով յոթերորդ տեղում է՝ փլեյ-օֆֆի գոտում։