Այսօր՝ հոկտեբերի 11-ին Transfermarkt պորտալը թարմացվել է իսպանական Լա Լիգայում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ամենամեծ աճը գրանցել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ Նրա գինը բարձրացել է 30 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 150 միլիոն: Ամենամեծ տրանսֆերային աճ գրանցած ֆուտբոլիստների ցուցակում երկրորդ տեղը կիսել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Նրանցից յուրաքանչյուրի տրանսֆերային արժեքը բարձրացել է 20 միլիոն եվրոյով։
Այսպիսով այժմ Վինիսիուսը գնահատվում է 200 միլիոն եվրո, իսկ Լոպեսը՝ 50 միլիոն եվրո:
























































