Մադրիդի «Ռեալը» դիմել է «Բարսելոնայի» և իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստային, որը հայտնել է կարիերան ավարտելու մասին։
««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահն ու տնօրենների խորհուրդը ցանկանում են իրենց շնորհակալությունը, հիացմունքն ու ջերմությունը հայտնել իսպանական և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկից՝ Անդրես Ինիեստայից:
Անդրես Ինիեստան նպաստել է սպորտի զարգացմանը ոչ միայն իր կարիերայի ընթացքում նվաճած բազմաթիվ տիտղոսների, այլև իր խաղի և իր մարդկային արժեքների շնորհիվ: 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում նրա խորհրդանշական գոլը հավերժ կմնա բոլոր իսպանացի երկրպագուների հիշողության մեջ:
«Ռեալ Մադրիդը» հաջողություն է մաղթում նրան և նրա ողջ ընտանիքին իր կյանքի այս նոր փուլում»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին 40 տարեկանում։