«Բավարիան» պատրաստ է նոր, երկու տարվա պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերին, գրում է Kicker-ը։
30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է 2021 թվականի ամռանը, սակայն մյունխենյան ակումբը մտադիր է երկարաձգել նրա մնալը «Ալիանս Արենայում»։
Մյուլլերը ընթացիկ մրցաշրջանում 6 գոլ է խփել ու 16 գոլային փոխանցում է կատարել «Բավարիայում» անցկացրած 25 խաղերում Բունդեսլիգայում։
«Բավարիայում» Մյուլլերը խաղում է 2009 թվականից։ Նա Գերմանիայի 8-ակի չեմպիոն է և 5-ակի գավաթակիր։ Մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու 2014 թվականի Աշխարհի չեմպիոն է։