Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ ԲԿՄԱ-«Ուրարտու» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով` հօգուտ ԲԿՄԱ-ի։
27-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց հյուրերի ֆուտբոլիստ Փիլոյանի անվան դիմաց, քիչ անց հաշիվը հավասարեցրել է Պոլարուսը։ Խաղավերջում տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Հովհաննիսյանը։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 7 միավորով 7-րդ տեղում է, «Ուրարտուն» 13 միավորով 3-րդ տեղում է։