Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ 31-ամյա ֆուտբոլիստը խոսք է հղել այդ առիթով։
«Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն թիմերի երկրպագուներին, թիմակիցներին և աշխատող անձնակազմերին, որտեղ ես հանդես եմ եկել։ Շնորհակալություն, որ իմ ճանապարհորդությունը դարձրիք ավելի յուրահատուկ, քան ես կարող էի պատկերացնել դրանք ամենահստակ երազանքներում։ Շնորհակալություն, ֆուտբոլ»,- գրել է ֆուտբոլիստը սոց․ կայքերում։
Վարանի վերջին ակումբը եղավ «Կոմոն», որտեղ ֆրանսիացին անցկացրեց ընդամենը 23 րոպե՝ փոխարինվելով ծնկի ծանր վնասվածքի պատճառով։
Վարանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ 2018 թվականին ֆուտբոլիստը Ֆրանսիայի ընտրանու հետ դարձել է Աշխարհի չեմպիոն։