Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Նիսը» 8 անպատասխան գնդակ է ուղարկել «Սենտ Էտյենի» դարպասը։
Առաջին խաղակեսում տանտերերը մրցակցին հաղթում էին 6:0 հաշվով: Յուսուֆա Մուկոկոն դուբլ է ձևակերպել, մեկական անգամ աչքի են ընկել Տանգի Նդոմբելեն, Մոհամեդ Ալի Չոն, Էվան Գեսանը, Սոֆյան Դիոպը և Պաբլո Ռոսարիոն, ով անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը: Եվս մեկ գնդակ սեփական դարպասն է ուղարկել հյուրերի ֆուտբոլիստ Դիլան Բատուբինսկան:
«Նիսը» 7 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Սենտ Էտյենը» 3 միավորով 16-րդ տեղում է:
























































