«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին նախորդ մրցաշրջանում կարող էր հեռանալ կատալոնական ակումբից՝ թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ադրիան Սանչեսը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի շրջապատում հասկացել են, որ մասնագետը խաղացողին դրդում է հեռանալ թիմից։ Չնայած դրան, Պեդրին մնաց կատալոնական թիմում։
2024/25 մրցաշրջանից «Կապտանռնագույնների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Գերմանացու գլխավորությամբ 21-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։