Մադրիդի «Ռեալն» արդեն սկսել է աշխատանքները հաջորդ տրանսֆերային պատուհանների ընթացքում թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, մադրիդյան ակումբը հայացքն ուղղել է «Սանդերլենդի» երիտասարդ կիսապաշտպան Քրիս Ռիգի ուղղությամբ։ Խոսքը 17-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի մասին է, որը հայտնվել է եվրոպական մի քանի բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ռիգի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և Դորտմունդի «Բորուսիան»:
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 300 հազար եվրո: Սակայն անգլիական ակումբը մտադիր չէ իր խաղացողին բաց թողնել այդ գումարի դիմաց և նրա համար կպահանջի անհամամետ ավելի մեծ փոխհատուցում։