Ազգերի լիգայի երկրորդ տուրի Ֆինլանդիայի դեմ խաղում վերջին 32 տարում առաջին անգամ ֆրանսիական ակումբը ներկայացնող ֆուտբոլիստ է ընդգրկվել Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում։
Խոսքը «Լիլի» կիսապաշտպան Անխել Գոմեսի մասին է։
Վերջին անգամ նման Անգլիայի հավաքականի մեկնրակային կազմում Լիգա 1-ը ներկայացնող ֆուտբոլիստ եղել է1992 թվականին: Այդ ֆուտբոլիստը Թրևոր Սթեվենն էր «Մարսելից»։
Եվրո 1992-ին Սթեվենը խաղացել է Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ։ Դրանից հետո ֆրանսիական ակումբը ներկայացնող ոչ մի ֆուտբոլիստ չի հայտնվել Անգլիայի հավաքկաանի կազմում։
























































