«Մանչեսթեր Սիթիի» համար ամառային տրանսֆերային պատուհանը բավականին աննկատ է անցել: «Մանչեսթեր Սիթին» նույնիսկ 5-րդն էր այս ամառ բոլոր ակուբների շրջանում՝ իր ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացված եկամուտով՝ 141 միլիոն եվրո։ Անգլիական գրանդը երկրորդն էր լավագույն դրական բալանսով (116 մլն) բոլոր ակումբների շրջանում՝ զիջելով միայն «Լիդսին»։
Այնուամենայնիվ, «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկա ձմռանը կարող է նորեկներ ունենալ։ Ինչպես հայտնում է The Sun-ը, անհրաժեշտության դեպքում իսպանացի մարզիչը 100 մլն ֆունտ ստեռլինգ (120 մլն եվրո) կստանա թիմի կազմի ուժեղացման համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի համար առաջնայինը ևս մեկ կենտրոնական հարձակվողի և վինգերի ձեռքբերումն է։ Ամռանն ակումբի դիտակետում էին «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին և իսլանդացի Օսկարսոնը «Կոպենհագենից»․ վերջինս տրանսֆերային պատուհանի վերջին օրը տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ»։
Պրեմիեր լիգայի մեկնարկային երեք տուրերում «Մանչեսթեր Սիթին» վաստակել է առավելագույն միավոր՝ ինը։ Հաջորդ հանդիպումը Պեպ Գվարդիոլայի թիմը կանցկացնի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, սեփական հարկի տակ «Բրենտֆորդի» հետ։
«Մանչեսթեր Սիթին» չորս տարի անընդմեջ դարձել է Անգլիայի չեմպիոն։