«Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Վեստ Արմենիայի» հետ և պարտվել 2։4 հաշվով:
«Արարատի» կազմում աչքի ընկան 19-ամյա Հովհաննես Հովսեփյանն ու 17-ամյա Մանուկ Հարությունյանը:
«Վեստ Արմենիայի» կազմում գոլ խփեցին Ավենտիս Ավենտիսյանը, Սանդեյ Չիմեզին, Արտակ Ասատրյանը և Արթուր Իսրաելյանը:
«Արարատի» մամուլի ծառայությունը նշում է, որ թիմը երեկոյան ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի: Մրցակիցը կլինի «Գանձասարը»: